Աչաջուր [աչ(ք)-ա-ջուր] նշանակում է ջրի սկզբնաղբյուր։ Առաջին Աչաջուր սրճարանը բացվել է Երևանի Սիրահարների այգում 2009 թվականին, որից արևելք գտնվող «Հանքային ջրվեժը» և նրա շարունակություն չոր գետը, որպես բնության տրամաբանական շարունակություն, հուշել են սրճարանի անվանումը:
Աչաջուր սրճարանների հիմնական սկզբունքն է՝ մատուցել բացառապես թարմ, տեղական արտադրության և բնական սնունդ, որը պատրաստում է մեր անձնակազմը:
Մենք դեմ ենք ամեն ինչ վաճառելուն: Մեզ համար սննդի որակը և թարմ լինելը ավելի կարևոր է, քան «Մենք միշտ ամեն ինչ ունենք» ձևաչափը: Այնպես որ, եթե որևէ ուտեստ մեզ մոտ տվյալ պահին չգտնեք, իմացե՛ք, որ դրա միակ պատճառը մեր բացառապես թարմ սնունդ մատուցելու նախասիրությունն է:
Պատմություն
Առաջին և բացօթյա Աչաջուր սրճարանը բացվել է 2009 թվականին Երևանի Սիրահարների Այգում՝ նպատակ ունենալով մասամբ ֆինանսավորել այգու պահպանման ծախսերը: Այդպիսով Աչաջուրն իր բնույթով Հայաստանում իրականացվող սոցիալական ձեռնարկատիրության առաջնեկներից մեկն է:
Տարիների ընթացքում Աչաջուր սրճարանը շատերի համար դարձել է երևանյան առօրյայի շատ կարևոր մասը: Ձմռան ամիսներին ևս այն հասանելի պահելու նկատառումով, 2010 թվականից սկսած, այգում գտնվող Աչաջուր սրճարանի մի փոքր հատված դեկտեմբերից մինչև մարտ փակվում և հնարավորինս տաքացվում էր: Մի քանի տարի անց որոշվեց Աչաջուր սրճարան բացել նաև փակ տարածքում: Այդպիսով սկզբնավորվեց Երևանի մեկ այլ գողտրիկ անկյուն Փարպեցի փողոցում: 2013 թվականին բացվեց Աչաջուր Փարպեցին, որտեղ կենտրոնացած է սրճարանների կառավարումն ու խոհանոցը։
Մեր հիմնական առանձնահատկություններից մեկը ճաշացանկի ճկունությունն է, որի զարգացումները շատ հաճախ կատարվում են հաճախորդների հետ անմիջական քննարկման, նրանց նախասիրությունների ուսունասիրման շնորհիվ:
Մեզ մոտ վաճառվող ցանկացած ուտեստ, այդ թվում նաև հացատեսակները, պատրաստվում են մեր խոհանոցում:
Տարիների ընթացքում ձևավորված մեր թիմի հիմնական կորիզը բաղկացած է հմուտ պրոֆեսիոնալներից, որոնք ջանք չեն խնայում բավարարելու մեր այցելուների ամենաքմահաճ նախասիրությունները: